Ալեուտյան կղզիներում արթնացած հրաբուխը 9,1 կիլոմետր բարձրությամբ մոխիր Է արտանետել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱլեուտյան կղզիներում սկսվել Է Բոգոսլով հրաբխի ժայթքումը, արտանետված մոխիրը հասել Է ծովի մակերեւույթից ավելի քան 9,1 կիլոմետր բարձրության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգի Դիտարանը:
«Մերձակա կղզիներից սեյսմիկ ակտիվության վերաբերյալ ստացված տվյալների, ինչպես նաեւ արբանյակների նակարահանումների համաձայն՝ մոխրի արտանետմամբ ժայթքումն սկսվել Է UTC ժամանակով ժամը 23:05-ին եւ շարունակվում Էդ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Նաեւ նշվում Է, որ ավիացիոն գունային կոդը բարձրացվել Է մինչեւ կարմիր մակարդակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



