Սերբիայում կանխվել է ապօրինի ներգաղթյալների փոխադրումը ԵՄ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍերբիայի ոստիկանությունը ձերբակալել է ապօրինի միգրանտներին երկրի տարածքով ԵՄ փոխադրող երեք կասկածյալի, հաղորդում է Reuters-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ երկու կասկածյալ ձերբակալվել է Սերբիայի կենտրոնական մասում. նրանք փորձել են հունգարական սահման հասցնել 36 ներգաղթյալի Աֆղանստանից և Մալիից` նրանց թաքցնելով ավտոմեքենայի բեռնախցիկում:
Նշվում է, որ մի քանի ժամ անց ոստիկանությունը մոտակայքում հայտնաբերել է գերմանական համարանիշներով բեռնատար, որի կոնտեյներում ևս 41 միգրանտ է հայտնաբերվել:
Կայքի հաղորդմամբ` ձերբակալվել է նաև մեքենայի սերբ վարորդը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



