Տու-154-ի կործանման հնարավոր պատճառը գերբեռնվածությունն է. աղբյուր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍև ծովում կործանված Տու-154 օդանավի կործանման հնարավոր պատճառը կարող էր դառնալ գերբեռնվածությունն ու տեխնիկական խնդիրը: Այս մասին Интерфакс-ին հաղորդել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Լրագրողների զրուցակցի խոսքերով` ականատեսների ցուցամունքներն ու հետաքննության արդյունքում ստացված օբյեկտիվ տվյալները խոսում են այն մասին, որ ինքնաթիռը չի կարողացել բարձրություն հավաքել, այնուհետև ընկել է ծովի մեջ:
«Ամենայն հավանականությամբ, խոսքը բարձրություն հավաքելու համար պատասխանատու սարքերի հնարավոր խափանման կամ շարժիչների անբավարար աշխատանքի մասին: Ընդ որում չի բացառվում մարդկային գործոնը, որը կարող էր նպաստել կրիտիկական իրավիճակի առաջացմանը», - պարզաբանել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ երեկ Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար:



