Ադրբեջանում ինքնահրկիզման դեպքերը հաճախակի են դարձել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանում ինքնահրկիզման ճանապարհով կյանքին վերջ տալու դեպքերը հաճախակի են դարձել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի Ղարադաղի շրջանի բնակիչ Խուդավերդի Մուսաեւը, ով իր վրա բենզին լցնելու միջոցով ինքնահրկիզվել էր, հիվանդանոցում մահացել է:
Ադրբեջանի Բալաքենդի շրջանում 31-ամյա տղամարդը ինքնահրկիզման միջոցով փորձել է վերջ տալ կյանքին:
Տղամարդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Դեպքերի առթիվ ոստիկանությունը հետաքնչական գործողություններ է սկսել:
Մամուլի հրապարակումների հետազոտությունների համաձայն` ինքնասպանություններն Ադրբեջանում ավելի շատ տեղի են ունենում նյութական դժվարությունների պատճառով, որոնք տնտեսական ճգնաժամի ֆոնին ավելի են խորացել:
Ադրբեջանում 2016 թվականի սկզբից գրանցվել են ինքնասպանության 540 ( անչափահաս 32, կին` 168), ինքնասպանության փորձի` 208 դեպք:
2016-ի հունվար-դեկտեմբերին Ադրբեջանում գրանցվել է ինքնահրկիզման 49 դեպք (2-ը ղարաբաղյան պատերազմի վետերան), որոնցից 28-ը ավարտվել է մահվան ելքով:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչեւ այժմ Ադրբեջանում մայրասպանության 6, հայրասպանության 4, հարազատների միմյանց սպանության 48, ամուսինների միմյանց սպանության 38, զավակի սպանության 11 դեպք է տեղի ունեցել:



