Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համոզված եմ, որ ԵԱՏՄ-ն ունի խոստումնալից ապագա. Սերժ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Համոզված եմ, որ ԵԱՏՄ-ն ունի խոստումնալից ապագա։  Այդ մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ունեցած ելույթում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Իր ելույթում նա, մասնավորապես նշել է. «Մեր այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է Եվրասիական տնտեսական միության երկամյա գործունեության ամփոփման համար, բացահայտելու մեր ձեռքբերումները, որոնք, մեր կարծիքով, քիչ չեն: Կարծում եմ, որ հարկավոր է ուշադրությունը կենտրոնացնել նաեւ խնդրահարույց հարցերի վրա, որոնք խոչընդոտում են մեր միասնական տնտեսական տարածքի լիարժեք գործունեությանը:

Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի այդ արդիական խնդիրները քննարկվեին մեր բոլոր գործընկերների մասնակցությամբ:

Ցանկանում եմ կիսվել ընթացիկ տարում Միության գործունեության մեր գնահատականներով: Դրական կարելի է համարել այն, որ փոխադարձ առեւտրի տեմպերի կրճատումը նվազում է: Դրական դինամիկա է առկա արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրությունում: Կարծում եմ, որ դեղորայքային եւ բժշկական ապրանքների շուկայի վերաբերյալ ընդունված մի շարք որոշումները, մինչեւ 2025 թվականը ծառայությունների 20 սեկտորների ազատականացումը, ինչպես նաեւ գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ձեւավորման հայեցակարգներն իրենց կդրսեւորեն մոտ կամ միջնաժամկետ հեռանկարում:

Եվրասիական ինտեգրացիոն նախագծի ձեւավորած հիմքի շնորհիվ, մեզ հաջողվել է զգալի մեղմել արտաքին տնտեսական ցնցումների ապակառուցողական հետեւանքները, որոնք առավել զգայուն կլինեին անդամ պետությունների համար Միության ներքին շուկայի բացակայության պարագայում: Փոքր տնտեսություն ունեցող անդամ պետությունների համար ապահովված է «մասշտաբի» էֆեկտը ինչպես ազգային արտադրողների, այնպես էլ երկրի՝ միջազգային շուկայում դիրքավորման համար:

Ցանկանում եմ նաեւ, որպես մեր կազմակերպության էական ձեռքբերում, նշել այն փաստը, որ արդյունավետ ներդրվել եւ աշխատում է բարձրաստիճան պաշտոնյաների ռոտացիայի մեխանիզմը: Կարծում եմ, որ կարտահայտեմ միասնական կարծիքն այն մասին, որ այդպիսի քայլի նպատակահարմարության եւ արդյունավետության հետ կապված մեր բոլոր մտավախությունները մնացին ետեւում:

Կազմակերպության բոլոր կանոնադրական մարմինները գործում են լիարժեք ռեժիմով եւ բավականաչափ ինտենսիվորեն, ինչի մասին վկայում է նաեւ այսօրվա հանդիպման օրակարգը:

Այս ամենի հետ մեկտեղ, սոցիալ-տնտեսական մարտահրավերներին արձագանքման տեսանկյունից Միության ներուժն իրացվում է դեռեւս ոչ բավարար ծավալով: Որպես հետեւանք, Միության ստեղծման եւ գործունեության հետ կապված բիզնեսի եւ քաղաքացիների սպասումները, ինչպես նաեւ վերջինիս դերակատարությունը տնտեսության արդիականացման եւ քաղաքացիների կյանքի որակի բարելավման գործում մնում են չիրականացված: Իրավական հիմքը մասամբ ձեւավորված է, բայց պահպանվում են ինտեգրացիոն ներուժի օգտագործման սահմանափակումներ, ինչը, մեր կարծիքով, թույլ չի տալիս օպերատիվ արձագանքել համաշխարհային տնտեսության վատթարացող իրավիճակին: Մի խոսքով, չնայած լուրջ առաջխաղացումներին, դեռեւս բաց են մնում շատ հարցեր:

Մենք պատկերացնում ենք, որ Միությունը պետք է առաջ գնա երկու առանցքային ուղղություններով: Առաջինը` «չորս ազատությունների» լիարժեք ազատականացման ճանապարհին մնացած խոչընդոտների վերացումն է եւ Միության ներսում ինտեգրացիայի զարգացումը: Երկրորդը` անդամ պետությունների ազգային տնտեսությունների եւ, ընդհանուր առմամբ, Միության առավել արդյունավետ ներգրավումն է գլոբալ առեւտրային համակարգում: Այս երկու ուղղությունները փոխլրացնում են իրար: Ակնհայտ է, որ առանց Միության ներսում արդյունավետ համագործակցության հաստատման, կբարդանա մեր ինտեգրացիոն միության միջազգային դիրքավորումը:

Այս համատեքստում, Մաքսային օրենսգրքի ընդունումը ծանրակշիռ քայլ է մեր հետագա ինտեգրման ճանապարհին, քանի որ այն ուրվագծում է անցումը դեպի մեկ միասնական մաքսային կարգավորում տնտեսական միության ողջ տարածքում: Կարեւոր է, որ նոր օրենսգրքով սահմանված են առաջադեմ, միջազգային չափանիշներին համապատասխանող մոտեցումներ: Նշված մոտեցումների կիրառումը կդյուրացնի ապրանքների ԵԱՏՄ սահմաններով հատման գործընթացը, կդարձնի այն թափանցիկ, այդ թվում նաեւ էլեկտրոնային հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով, ինչն էլ հանդիսանում է մեր խնդիրը:

Դրա հետ կապված, ցանկանում եմ նշել հետեւյալ պահը: Այս կամ այն կառավարման համակարգին անցում կատարելիս հարկավոր է բիզնեսին ազատել ավելորդ թղթաբանությունից, ձգտել առավելագույնս համատեղել անհրաժեշտության եւ բավարարության սկզբունքները:

Հայկական կողմի համար արդիական է նաեւ ծառայությունների առեւտրի հատվածների ազատականացման հարցը: Մենք հետեւողական ջանքեր ենք գործադրում պետական ծառայությունների ոլորտում «մեկ պատուհանի» սկզբունքը կիրառելու ուղղությամբ, լուրջ առաջխաղացում ունենք այս բնագավառում պետականի եւ մասնավորի կառուցողական փոխգործակցության ապահովման մասով: Պատրաստ ենք պետական ծառայությունների ոլորտում միասնական էլեկտրոնային հարթակ ներդնելու եւ կիրառելու մեր փորձով կիսվել գործընկերների հետ:

Մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածը գրավում է առաջատար դիրքերից մեկը, կուտակված է նշանակալի փորձ, որը կարեւոր է օգտագործել տնտեսության ճյուղերի թվային փոխակերպման գործընթացում՝ Միության թվային շուկան ձեւավորելիս: Ժամանակակից համաշխարհային աշխատանքի բաժանման գործում մասնակցության եւ թվային տնտեսության զարգացման ոլորտում արդյունքների հասնելու համար պետք է ունենալ կարեւոր ձայն, այդ իսկ պատճառով, մենք հետաքրքրված ենք արդեն 2017 թվականին համաձայնեցված ջանքերով համատեղ ծրագրերի իրականացման, ԵԱՏՄ թվային տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունների մշակման ու իրականացման հարցերում: Մեր կարծիքով, առավել կարեւոր կարող է դառնալ տրանսպորտային-լոգիստիկ համակարգում, էներգետիկայում, գյուղատնտեսությունում, միկրոէլեկտրոնիկայում նախաձեռնությունների իրականացումը, եւ Հայաստանը պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ դրանց իրականացման գործում:

Կցանկանայի առանձնակի ընդգծել համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման կարեւորությունը: Հայաստանի առջեւ սուր կերպով կանգնած է ԵԱՏՄ անդամ երկրների հետ անխափան կապի ապահովման հարցը: ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում մեր առեւտրատնտեսական կապը իրականացվում է Վրաստանի տարածքով՝ Վերին Լարսի անցակետով: Բայց, ցավոք, մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ եղանակային պայմաններ, բյուրոկրատական գործընթացներ, տվյալ անցակետի աշխատանքը պարբերաբար խախտվում է, ինչը լուրջ վնաս է հասցնում մեր տնտեսավարող սուբյեկտներին: Այս առումով, կարեւոր նշանակություն ենք տալիս ԵԱՏՄ անդամ պետություններին պատկանող տրանսպորտային միջոցների համար առանձին անցուղու ստեղծմանը, որը նշանակալիորեն կթեթեւացնի բեռնափոխադրումների իրականացումը: Դա մեր երկրների գործարար համայնքի ներկայացուցիչներին կտա մեր Միության գործառնության օգտակարության իրական զգացում:

Համակարգված տրանսպորտային քաղաքականության առումով կցանկանայի նշել, որ ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ նոր ստեղծվող տրանսպորտային միջանցքների եւ երթուղիների ընտրության ժամանակ առաջնայնությունը նախ եւ առաջ պետք է տրվի նրանց, որոնք անցնում են ԵԱՏՄ երկրներով, իսկ դրանց ցանկը պետք է ձեւավորվի պետությունների առաջարկների հիման վրա:

Երթուղիները պետք է նպաստեն ԵԱՏՄ երկրների առավել ներգրավվածությանը տարածաշրջանային եւ միջազգային ենթակառուցվածքային միջանցքների եւ համագործակցության ծրագրերին:

Ցանկանում եմ անցում կատարել ԵԱՏՄ միջազգային գործունեության թեմային: Ուրախացնում է այն փաստը, որ աշխարհում մեր Միության հանդեպ հետաքրքրությունն աճում է: Ամբողջ տարվա ընթացքում ինտենսիվորեն մշակվում էին Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի եւ այլ երկրների հետ համագործակցության հարցերը: Դա, անկասկած, ընդլայնում է միջազգային ներգրավվածության հնարավորությունները եւ բարձրացնում ԵԱՏՄ դերը միջազգային հարթակում:

Կցանկանայի առանձին անդրադառնալ Իրանի հետ ԵԱՏՄ համագործակցության հարցին: Իրանի Նախագահ Ռոհանիի՝ վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում մենք հանգամանորեն քննարկեցինք ԵԱՏՄ եւ Իրանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները, այդ թվում՝ ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցը:

Մասնավորապես, ներկայացվել են փոխշահավետ համագործակցության այն լայն հնարավորությունները, որոնք կբացվեն մեր երկրների եւ Իրանի տնտեսավարող սուբյեկտների համար:

Իրանի Նախագահն իր հետաքրքրվածությունը հայտնեց ԵԱՏՄ հետ ժամանակավոր համաձայնագրի կնքման վերաբերյալ, որը կհանգեցնի ազատ առեւտրի գոտու ձեւավորմանը:

Հայաստանը ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Իրանի միջեւ բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով որքան հնարավոր է արագ հասնել տվյալ համաձայնագրի ստորագրմանը:

Միաժամանակ, մենք քննարկել ենք Պարսից Ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ միջանցքի ստեղծման ծրագրերը: Հայաստանը՝ Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ անդամը, շեշտադրում է կատարում տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման վրա, այդ թվում՝ ներկայումս իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման շնորհիվ, որը ԵԱՏՄ շրջանակներում մեր գործընկերների համար հարմարավետ եւ անվտանգ հարթակ կստեղծի դեպի Պարսից ծով, այնուհետեւ Հնդկական օվկիանոս ելք ունենալու համար:

Ամփոփելով՝ կցանկանայի հույս հայտնել, որ համատեղ ջանքերով մենք ոչ միայն կհաղթահարենք ներկայիս ֆինանսատնտեսական դժվարությունները, այլեւ Միությունն ամրապնդելով ներսից, կբարձրացնենք մեր ինտեգրացիոն միության միջազգային կշիռը:

Համոզված եմ, որ ԵԱՏՄ-ն ունի խոստումնալից ապագա, ինչը, անկասկած, կծառայի մեր տնտեսությունների զարգացմանը եւ մեր քաղաքացիների բարօրությանը:

Դու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր ԿամենդատյանՀայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա. Մենուա Սողոմոնյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ) Ինչպիսի եղանակ կլինի մայիսի վերջում ՀայաստանումՄեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. ՉալաբյանՈւրախ, միասնական , ուղղակի անմոռանալի օր. շնորհակալ ենք բոլորիցդ, մեր սիրելիներ. Նարեկ ԿարապետյանԱրևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը Աշխարհում քննարկվող հանտավիրուսը․ կա՞ վտանգ Հայաստանի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ Վարչապետ լինելն ավելի կարևոր չէ, քան Հայաստանի լինելը. Էդմոն ՄարուքյանԱյսօր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն է Ալիևը Արցախի, մեր պայքարի, դրա արդյունքների մասին ավելի հարգանքով է խոսում, քան Փաշինյանը․ Վահե Հովհաննիսյան Վթարի հետևանքով սատկել է բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը. ՇՄՆ-ն կոչ է անում վարորդներին զգոն լինել Ձերբակալվել են խուլիգանություն կատարած և Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Հայը դավաճան լինել չի՛ կարող. Մհեր ԱվետիսյանՎթար է. ջուր չի լինելու Նոր տվյալներ՝ հանտավիրուսից. ի՞նչ իրավիճակ է Հայաստանում Նույնիսկ քաղցկեղ․ ԱՀԿ փորձագետը զգուշացնում է մարմելադի վտանգների մասին Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բախվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Պուտինը և Լուկաշենկոն հանդիպել են Կրեմլում «Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակով Ուրախ եմ հայտարարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում եռօրյա զինադադարի մասին․ Թրամփ Մենք երբեք թույլ չենք լինելու. մի՛ կասկածեք․ Սամվել Կարապետյան«Երևանի գինու օրերը» փառատոնի օրերին մի շարք փողոցներ փակ կլինեն Մեր հաղթանակները գալիս են․ Սամվել ԿարապետյանMicrosoft-ը բացատրել է Windows-ի թարմացումների երկար տեղադրումը Երկամարտի 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում