Ադրբեջանական գյուղը մեր մարտական դիրքերից 2-3 անգամ ավելի մոտիկ է, քան իրենց դիրքերից Թալիշը
ԲԼՈԳՏիգրան Աբրահամյանը ֆեսբուքյան իր էջում գրում է.
Երբ խոսում ենք այն մասին, թե Թալիշում ապրելը վտանգավոր է, որ դեռ հարձակման վտանգ կա, պետք է նկատի ունենալ նաև այն, որ նույն ուղղությամբ ադրբեջանական Թափկարակոյունլու գյուղը մեր մի քանի մարտական հենակետերի ուղիղ նշանառության տակ է:
Ադրբեջանական գյուղը մեր մարտական դիրքերից 2-3 անգամ ավելի մոտիկ է, քան իրենց դիրքերից Թալիշը, ըստ այդմ՝ մի քանի անգամ ավելի խոցելի է, քան Թալիշը:
Ի դեպ՝ Ադրբեջանն այդ գյուղը «մարդ-կրակակետերի» է վերածել, ռազմական նշանակության կառույցները այնտեղ ապրող մարդկանց, հասարակական օբյեկտների հարակից տարածքում է տեղակայել: Իրենք կրակում են ու թաքնվում հասարակ գյուղացիների թիկունքում:


1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
4
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
5
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել



