Տոնական օրերին կանխատեսվում է առատ ձյուն. ԱԻՆ պաշտոնյա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏոնական օրերին սպասվում է առատ ձյուն: Այս մասին այսօր` դեկտեմբերի 26-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը:
Նա ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, անդրադարձել ընթացիկ աշխատանքներին: Ինչպես կանխատեսվել էր՝ հանրապետությունը շաբաթ եւ կիրակի օերերին գտնվել է ցիկլոնի ազդեցության տակ, առատ տեղումներ են գրանցվել ամբողջ տարածքում: Ջյան շերտը կազմել է 10-15 սմ:
Լ. Վարդանյանը հայտնել է, որ տոնական օրերին, մասնավորապես դեկտեմբերի 31-ից նոր ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք, կանխատեսվում է առատ ձյուն, սակայն ջերմաստիճանի նվազում չի սպասվում: Արդեն գրանցված ջերմաստիճանը կպահպանվի՝ հասնելով -1 -3-ի:



