Ահաբեկչության վարկածը որպես հիմնական չի դիտարկվելու Տու-154-ի կործանումը հետաքննելիս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏու-154-ի կործանումը հետաքննելիս ահաբեկչության վարկածը որպես հիմնական չի դիտարկվելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, հայտնել Է հատուկ ծառայությունների աղբյուրը:
Նրա խոսքով՝ «Տու-154 ինքնաթիռը մեկնել Է Չկալովսկի օդանավակայանից, որտեղ ուղեւորներն ու բեռը մանրազնին ստուգվել են»: «Պլանավորվում Էր նրա լրալիցքավորումը Մոզդոկում, բայց եղանակային պայմանների պատճառով այն տեղափոխվել Է Ադլեր, ուստի վաղօրոք տեղեկություններ չեն եղել այն մասին, որ ինքնաթիռը լրալիցքավորվելու Է Սոչիի օդանավակայնում»,- պարզաբանել Է նա:
Աղբյուրն ընդգծել Է, որ Ադլեր ժամանելուց հետո ինքնաթիռը վերցվել Էր հսկողության տակ: «Օդանավ են բարձրացել միայն երկու սահմանապահներ եւ մեկ մաքսավոր, իսկ ինքնաթիռից դուրս Է եկել միայն շտուրմանը՝ հսկելու լիցքավորումը»,- հայտնել Է աղբյուրը:
Այդպիսով, ինչպես ընդգծել Է հատուկ ծառայությունների աղբյուրը, «ներկա պահին ահաբեկչության օգտին վկայող տվյալներ չկան, եւ անվտանգության մարմիններն ու հետաքննությունը այդ վարկածը որպես հիմնական դեն դիտում»:



