ԱՄՆ Սենատում առաջարկել են ՄԱԿ-ին զրկել ֆինանսավորումից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Տեխաս նահանգը ներկայացնող սենատոր Թեդ Կրուզը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հակաիսրայելական բանաձևի ընդունումից հետո առաջարկել է դադարեցնել ՄԱԿ-ի ֆինանսավորումը:
«Ոչ մի ամերիկյան ֆինանսավորում ՄԱԿ-ի համար, քանի դեռ որոշումը չի վերանայվել», - Корреспондент-ի փոխանցմամբ` սենատորը վստահեցրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին:
Կրուզը նշել է նաև, որ սենատոր Լինդսի Գրեհեմը և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը միասին աշխատելու են «ՄԱԿ-ի ամերիկյան ֆինանսավորումը զգալիորեն կրճատելու կամ ընդհանրապես վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև լրջորեն կվերանայեն ֆինանսական աջակցության հարցը այն երկրներին, որոնք կողմ են քվեարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևին»:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը կողմ են քվեարկել բանաձևի ընդունմանը, որով կոչ է արվում Իսրայելին դադարեցնել բնակավայրերի կառուցումը պաղեստինյան տարածքներում:



