Ցավակցություններ Ռուսաստանին՝ աշխարհի տարբեր երկրներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և երկրի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ցավակցություն են հայտնել՝ կապված Սոչիի շրջանում Տու-154 ռուսական ինքնաթիռի կործանման հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Սև ծովի գլխավերևում ռուսական ինքնաթիռի վթարից հետո կանցլեր Անգելա Մերկելը ցավակցություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մտքերով նա բազմաթիվ զոհերի մտերիմների հետ է»,-հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմերը։
«Սև ծովում մեծ զինվորական երգչախմբով ռուսական զինվորական ինքնաթիռի վթարի մասին նորությունը խորը վիշտ է առաջացնում ինձ մոտ։ Հուսով եմ, որ հավանաբար դեռ կհաջողվի հայտնաբերել և գտնել ողջ մարդկանց»,-ասել է Շտայնմայերը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցավակցական հեռագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին՝ հայտնում է SANA գործակալությունը։
«Մեծ վշտով տեղեկացանք ռուսական Տու-154 ինքնաթիռի կործանման մասին, որում գտնվել են մեր թանկագին բարեկամները, ովքեր ցանկացել են կիսել Հալեպի բնակիչների և մեզ հետ հաղթանակի ու տոների ուրախությունը։ Փոխանցելով ցավակցություններ Ձեզ և զոհերի ընտանիքներին՝ կրկին հաստատում ենք, որ մենք դաշնակից ենք ահաբեկչության, ագրեսիայի դեմ պայքարում»,-ասվում է հեռագրում։
Ռուսաստանին ցավակցանքի խոսքեր է հղել նաև Իրանը։ «Մենք ցավակցում ենք Ռուսաստանին, ռուսական կառավարությանն ու ինքնաթիռի վթարի զոհերի հարազատներին և մեր աջակցությունը հայտնում նրանց»,-ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին։
Ռուսաստանին վշտակցել են նաև Մոսկվայում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Մորիս Ռիպերը և Իտալիայի արտգործնախարար Անժելինո Ալֆանոն։ Подробнее:



