Ту-154-ում Սիրիայի ընկերներն էին գտնվում. Ասադը ցավակցություն է հայտնել ողբերգության կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ту-154-ում մեր ընկերներն էին գտնվում»: Ռուսական НТВ հեռուստաալիքի փոխանցմամբ` այս խոսքերով իր ցավակցությունն է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:
Հաղորդվում է, որ Սոչիում կործանված օդանավի ողբերգության կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշվում է, որ օդանավում 91 մարդ է եղել: Նախնական տվյալների համաձայն` ողջ մնացածներ կործանման վայրում չկան: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: ՌԴ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ զոհերի մարմինների ճանաչման գործընթացը տեղի կունենա Մոսկվայում:
НТВ հեռուստաալիքն ավելի վաղ հրապարակել է այսօր առավոտյան Սոչիում կործանված Ту-154 ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները, նրանց թվում` նաև հայկական ազգանունով երկու ուղևոր է եղել` Գորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: Վահանովը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գորգիյանը Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ էր:



