Ֆիլիպինների արեւելյան ափին սուպերթայֆուն է մոտենում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիլիպինների արեւելյան ափին է մոտենում «Նոկ-Տեն» սուպերթայֆունը, որը հայտնի է նաեւ «Նինա» անունով: BBC-ի փոխանցմամբ՝ թայֆունի քամու արագությունը հասնում է ժամում 185 կմ-ի:
Կատանդուանես նահանգի փոխնահանգապետը կարգադրել է բնակչությանը պարտադիր տարհանել, չնայած շատերը չեն ցանկանում Սուրբ Ծննդի օրն իրենց տները լքել: Սուպերթայֆունը կպատուհասի երկրի խիտ բնակեցված շրջանները, այդ թվում՝ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլան: Իշխանությունները զգուշացրել են, որ ափին կարող են զարկվել 2-մետրանոց ալիքներ:
Օդեւրեւութաբանների խոսքով՝ թայֆունը ափին հասնելուց առաջ որոշ չափով կթուլանա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



