Հռոմի պապը սուրբծննդյան ուղերձում խաղաղության կոչ է արել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի պապ Ֆրանցիսկոսը, ելույթ ունենալով Վատիկանում ավանդական սուրբծննդյան Urbi et Orbi («Քաղաքին և աշխարհին») ուղերձով, կոչ է արել մերձավորարևելյան հակամարտության կողմերին բացել պատմության նոր էջ, որում ատելության զգացումն ու վրեժի ցանկությունը կփոխարինվեն միասին փոխըմբռնման ու ներդաշնակ ապագա կառուցելու ձգտմամբ։ Նա կոչ է արել Իսրայելին ու պաղեստինցիներին վերսկսել ջանքերը՝ խաղաղության ձեռքբերման համար։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Պապը նաև սիրիական հակամարտության դադարեցման կոչ է արել՝ ասելով, որ «եկել է ժամանակը, որպեսզի զենքը լռի»։ Ք
ահանայապետն իր ցավակցությունն է հայտնել Բեռլինի ահաբեկչության զոհերին։
Պապը նաև խաղաղություն է մաղթել կանանց ու տղամարդկանց, ովքեր մինչ օրս տառապում են Ուկրաինայի արևելքում հակամարտության հետևանքներից։
Ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի բազիլիկայի պատշգամբից՝ Ֆրանցիսկոս պապը խաղաղության կոչ է արել Իրաքում, Լիբիայում և Եմենում, որտեղ նրա խոսքով՝ մարդիկ դարձել են պատերազմների ու ահաբեկչության զոհը, ինչպես նաև հույս հայտնել, որ հակամարտություններն Աֆրիկայում, այդ թվում Նիգերիայում և Հարավային Սուդանում, շուտով կավարտվեն։



