«Տու-154»-ում ահաբեկչության իրականացման վարկածը գրեթե բացառված է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր առավոտյան Սոչիում կործանված «Տու-154» ռազմական օդանավի բեկորների միջև եղած մեծ հեռավորությունը բացատրվում է հիդրոհարվածով, իսկ ինչ վերաբերում է ահաբեկչության վարկածին, ապա այն քիչ հավանական է ու գրեթե բացատված է տեղի ունեցածի վերաբերյալ հիմնական վարկածների ցանկից:
Ինչպես նշում է interfax.ru-ն, այս մասին հայտնել է ուժային կառույցներում եղած քաջատեղյակ աղբյուրը:
«Ինքնաթիռը դուրս է եկել «Չկալովսկի» աէրոդրոմից, որն իրենից ներկայացնում է ռազմական նշանակության լավ հսկվող օբյեկտ: Անհնար է այնտեղ ներթափանցել օդանավում պայթուցիկ տեղադրելու նպատակով: Ինչ վերաբերում է Սոչիի օդանավակայանին, ապա այն երկակի նշանակություն ունի և հսկվում է ուժեղացված ռեժիմով: Կողմնակի անձնաց ներթափանցումն ու չթույլատրված օբյեկտների ներս բերումը բացառված է»,- հավելել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ռուսական НТВ հեռուստաալիքը հրապարակել է այսօր առավոտյան Սոչիում կործանված «Տու-154» ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները, նրանց թվում կա նաև հայկական ազգանունով ուղևորներ. Գեորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: Նշենք, որ Վահանովը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը՝ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ:
Նշվում է, որ ուղևորների թվում են եղել լրագրողներ, երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվելիս են եղել Սիրիայում գտնվող Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու։



