Հայտնաբերվել ու ցամաք է հանվել կործանված «Տու-154» օդանավի 10 ուղևորի դի (տեսանյութ)
ՎԻԴԵՈՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ որոնողա-փրկարարական աշխատանքների շրջանակում հայտնաբերվել ու ցամաք են հանվել Սև ծվում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհվածներից 10-ի դիակները:
Ինչպես նշում է kp.ru-ն, որոնողա-փրկարարական աշխատանքները, որոնցում ներգրավված է ավելի քան 3.000 մարդ, շարունակվելու են նաև գիշերը:
Նշենք, որ նախքան այդ հաղորդվում էր հայտնաբերված 7 դիակի մասին:
Հիշեցնենք, որ ռուսական НТВ հեռուստաալիքը հրապարակել է այսօր առավոտյան Սոչիում կործանված «Տու-154» ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները, նրանց թվում կա նաև հայկական ազգանունով ուղևորներ. Գեորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: Նշենք, որ Վահանովը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը՝ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ:
Նշվում է, որ 93 ուղևորների թվում են եղել լրագրողներ, երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվելիս են եղել Սիրիայում գտնվող Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու։



