Սև ծովում կործանված ռուսական ինքնաթիռը եղել է 1983թ.-ի արտադրության
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր առավոտյան Սև ծովում կործանված ռուսական Ту-154 ինքնաթիռը, որը պատկանել է Ռուսաստանի ՊՆ-ին, արտադրված է եղել 1983թ.-ին, ինքնաթիռի էսպլուատացիայի ժամկետը երկարաձգված էր մինչև 2018թ.:
Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը:
Նախատեսված 60 000 ժամվա փոխարեն ինքնաթիռը 33 տարվա ընթացքում հասցրել է թռիչքներ իրականացնել միայն 5156 ժամ:
«Ինքնաթիռը չվերթի դուրս գալուց առաջ անցել է անհրաժեշտ բոլոր ստուգումները, թերությունները շտկվել են: Ինքնաթիռի տեխնիկական վիճակի առնչությամբ ոչ մի առարկություն չի եղել», - հաղորդել են արտակարգ իրավիճակների տարածաշրջանային ծառայությունից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Մոսկվայի ժամանակով առավոտյան 5:40 Սոչիից թռիչքի դուրս եկած Ту-154-ը 20 րոպե անց դուրս էր եկել ռադարից:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը`ուղևորների թվում են եղել լրագրողներ, երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվելիս են եղել Սիրիայում գտնվող Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու։



