Հրազդան-Հանքավան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել ձորակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 23-ին՝ ժամը 20.39-ին, տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. տուժածներ չկան:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 12-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի 34 QV 889 պետհամարանիշով (վարորդ՝ Մ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (մոտ 8 մ) և սահել հարակից ձորակը:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



