Բաշկիրիայում պայթյուն է հնչել նախկին զորամասի տարածքում. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲաշկիրիայում գտնվող նախկին զորամասի տարածքում պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ նախարարության հերթապահ բաժինը ստացել է հաղորդագրություն, որ նախկին զորամասի տարածք անօրինական կերպով անհայտ անձինք են մտել, ինչից հետո պայթյուն է տեղի ունեցել:
«Դեպքի հետևանքով կան վիրավորներ, նրանց վիճակը հստակեցվում է: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ՝ 6 մարդ և տեխնիկայի 19 միավոր»,- հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Դեպքի վայր են ժամանել քննիչներ:
Ականատեսների խոսքերով՝ պայթյունի հետևանքով երկու երիտասարդ է զոհվել: Այդ տվյալները պաշտոնապես չեն հաստատվում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



