Արտակարգ դեպք Արարատ գյուղում. ընտանիքի 5 անդամներ, որոնց թվում են մանկահասակ երեխաներ, տեղափոխվել են տեղի հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ Արարատի բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Արարատի մարզի Արարատ գյուղի Խնկո Ապոր փողոցի փողոցի 17 տան բնակիչներ, 76-ամյա Մարինկա Մարկոսյանը, 31-ամյա Ալինա Անտոնյանը, 51-ամյա Անժելա Մարկոսյանը, 9-ամյա Կարո Ստեփանյանը և 11-ամյա Վազգեն Ստեփանյանը։
Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել թունավորման ախտանիշներով։
Նշված հասցե են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։
Թե ինչն է եղել թունավորման պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննությունների արդյունքները հայտնի լինելուց հետո։
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



