Մալթայի օդանավակայանում ուղեւորներն սկսել են դուրս գալ առեւանգված ինքնաթիռից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռեւանգված եւ Մալթայում վայրԷջք կատարած լիբիական ինքնաթիռի ուղեւորներն սկսել են դուրս գալ օդանավից: Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը:
Ուղեւորների առաջին խումբը, ինչպես նշվում Է, բաղկացած Է կանանցից ու երեխաներից: Մալթայի ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, ինքնաթիռից դուրս Է եկել 28 մարդ:
Ինչպես տեղեկացվել Է, Լիբիայի երկնքում առեւանգված մարդատար ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Մալթայում: Դրանում գտնվում են 111 ուղեւորներ եւ անձնակազմի յոթ անդամներ: Ենթադրվում Է, որ այդ բոլոր մարդիկ Լիբիայի քաղաքացիներ են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



