Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով մեկնել է Թեհրան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն դեկտեմբերի 23-ին աշխատանքային այցով մեկնել է Թեհրան:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջիի, Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության ղեկավարության հետ։
ՀՀ ՔԿ նախագահը կայցելի նաև Իսֆահան, որտեղ հանդիպումներ կունենա նահանգապետի, արդարադատության նախարարի, գլխավոր քննիչի և դատախազի հետ։
Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրան է մեկնել ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջիի հրավերով:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



