Թաիլանդի համալսարանն սկսել է ուսման դիմաց վճարն ընդունել բրնձով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹաիլանդի մայրաքաղաքից հյուսիս ընկած շրջանում գտնվող Ռանգսիտի համալսարանի ուսանողներն այժմ կարող են ուսման դիմաց վճարել ոչ թե փողով, այլ բրնձով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բնամթերքով նման հատուցումը բուհի ղեկավարությունը հարկադրված Է եղել սահմանել, որպեսզի օգնի գյուղացիական այն ընտանիքներից սով որողներին, որոնք դժվարին ֆինանսական դրության մեջ են հայտնվել այդ հատիկային մշակաբույսի գների անկման պատճառով:
«Մենք պետք Է դժվարին պահին աջակցենք գյուղացիներին, քանի որ նրանք են պահում մեր երկիրը»,-ընդգծել Է դեկան Վորաչատ Չուդչոմչանը, ով ղեկավարում Է ուսանողական այն ծրագիրը, որը ուսումնառության դիմաց վարձավճարի ամբողջական կամ մասնակի մարում Է ենթադրում բրնձի բարտերի ճանապարհով: Նրա խոսքով՝ այդ առաջարկությունից արդեն օգտվել Է 19 մարդ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



