Ճապոնիայում ավելի քան 150 շենք է այրվել սաստիկ հրդեհի հետեւանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայի Իտոիգավա քաղաքում ավելի քան 150 տուն եւ այլ շինություններ են այրվել սաստիկ հրդեհի պատճառով, որը չԷր հաջողվում մարել ավելի քան տասը ժամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հատուկ հանձնաժողովը, որն արտակարգ պատահարի վայրում ստեղծվել Էր հրշեջ գերատեսչութ յան, ոստիկանության եւ մունիցիպալ վարչակազմի ներկայացուցիչներից:
Վերջին տարիների ընթացքում Ճապոնիայում տեղի ունեցած խոշորագույն հրդեհի հտեւանքով շմոլ գազից թունավորվել Է ութ մարդ՝ տուժած շրջանի երկու բնակչուհիներ եւ վեց այցելուներ: Աղետի գոտուց տարհանվել Է գրեթե 750 մարդ:
Ներկայում հրդեհը մարված Է, փրկարարները կրակի նոր բռնկումների կանխման աշխատանքներ են իրականացնում:
Հրդեհը դեկտեմբերի 22-ին բռնկել Էր տեղի խորտկարաններից մեկում: Սաստիկ քամու պատճառով կրակն արագորեն տարածվել Էր հարեւան խենքեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



