Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը ձգտում է առավել ամրապնդել Չինաստանի հետ կապերը. Սերժ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակությանը մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը երկկողմ միջպետական կապերի ամրապնդման տեսանկյունից կարևորել է բարձր մակարդակի փոխայցերը, որոնք, նրա խոսքով, մեծապես խթանում են երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացումն ու տարբեր ոլորտներում փոխգործակցությունը: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանն անդրադարձել է ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հրավերով ս.թ. մարտին Չինաստան կատարած իր այցին, երախտագիտություն հայտնելով բարձր մակարդակով կազմակերպված այցի, ջերմ հյուրընկալության և արդյունավետ հանդիպումների համար, որոնց ընթացքում ձեռք են բերվել երկկողմ կարևոր պայմանավորվածություններ, ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-չինական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր: Դրանց իրականացման ընթացքին և այցի արդյունքների ամփոփմանը, Նախագահ Սերժ Սարգսյանի հավաստմամբ, անդրադարձ կլինի Երևանում առաջիկայում կայանալիք հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի նիստում:

Հանրապետության Նախագահը նշել է, թե հրաշալի տպավորություններ ունի ինչպես ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի, այնպես էլ ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ ունեցած հանդիպումներից, ինչպես նաև Բոաոյում շատ բարձր մակարդակով կազմակերպված տնտեսական համաժողովից: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը ձգտում է տարեցտարի առավել ամրապնդել աշխարհի առաջատար երկրներից մեկի՝ Չինաստանի հետ կապերը և ուրախ է, որ երկկողմ հարաբերություններում կա դրական դինամիկա:

ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջին գոհունակությամբ է խոսել հայաստանյան այցի շրջանակներում մինչ այս ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների հետ իր ունեցած հանդիպումների մասին, որոնք, նրա խոսքով, նոր խթան են հաղորդում միջխորհրդարանական և միջկառավարական համագործակցությանը: Ճեն Չանջին ևս հայ-չինական հարաբերությունների զարգացման տեսանկյունից մեծապես կարևորել է Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Չինաստան, նշելով, որ իր երկրում նույնքան բարձր են գնահատում այցի արդյունքներն ու համարում, որ այն ամուր հիմքեր է ստեղծել համագործակցության խորացման և փոխվստահության մթնոլորտում երկկողմ կապերի ամրապնդման համար՝ բոլոր ոլորտներում:

Զրուցակիցները կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-չինական համագործակցությունը:

ՀՀ Նախագահը և ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալը բարձր են գնահատել նաև բարեկամ երկու երկրներում իշխող կուսակցությունների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունը: 

ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամի