Մառախուղի պատճառով վայրէջք չկատարած և հետ վերադարձած Երևան-Վիեննա ինքնաթիռի որոշ ուղևորներ վերադարձել են այլ ավիաընկերությունների միջոցով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան-Վիեննա՝ դեկտեմբերի 21-ի չվերթի ուղևորները, որոնք վերադարձել են Վիեննա ինքնաթիռի՝ Երևանում վայրէջք չկատարելու պատճառով, երեկ վերադարձել են Երևան այլ ավիաընկերությունների միջոցով՝ փոխելով իրենց տոմսերը։
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ քաղավիացիոն գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
Վերջինս չբացառեց, որ այսօր ուշ երեկոյան Վիեննա-Երևան չվերթով Հայաստան ժամանեն դեկտեմբերի 21-ի չվերթի որոշ ուղևորներ:
Հիշեցնենք, որ Երևան-Վիեննա օդանավի՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 4.35-ին նախատեսված վայրէջքը «Զվարթնոց» օդանավակայանում չէր կայացել՝ մառախուղի ու սահմանափակ տեսանելիության պատճառով:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



