Բրյուսելում երեք վիթխարի Էկրան են տեղակայել քաղաքացիներին Ամանորի առթիվ շնորհավորելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրյուսելի երեք մարդաշատ հրապարակներում վիթխարի Էկրաններ են տեղակայել սուրբծննդյան եւ ամանորյա շնորհավորանքների հեռարձակման համար, որոնք Բելգիայի մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը կարող են ուղարկել սոցիալական ցանցերի միջոցով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դրանցից ամենամեծը՝ 12 քառակուսի մետր մակերեսով, հանդիսավոր պայմաններում բացվել Է Ռոժիե հրապարակում, որին հարում Է Բրյուսելի խոշորագույն առեւտրական թաղամասը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել Է կոմունայի բուրգոմիստր Սեն Ժոս Էմիր Կիրը:
Երկու ավելի փոքր Էկրաններ՝ յուրաքանչյուրը 6 քառակուսի մետր մակերեսով, հայտնվել են քաղաքի հարավի Ֆլյաժե հրապարակում եւ Բրյուսելի հյուսիս-արեւմուտքում՝ Մոլենբեկ կոմունայի վարչական շենքի առջեւ:
Դեկտեմբերի 21-ից մինչեւ հունվարի 20-ը բոլոր ցանկացողները սոցցանցերի միջոցով կարող են ուղարկել իրենց շնորհավորանքները:
Այս նախագծի արժեքը կազմել Է 42 հազար եվրո: Դրա իրացման միջոցները տրամադրվել Էին մասնավոր հովանավորների եւ Բրյուսելի ֆեդերալ տարածաշրջանի կառավարության կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



