Թենիսիստ դել Պոտրոն Արգենտինայի լավագույն մարզիկ է ճանաչվել
ՍՊՈՐՏ31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Խուան Մարտին դել Պոտրոն ճանաչվել է Արգենտինայի տարվա լավագույն մարզիկ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսիստն Արգենտինայի թիմին օգնեց հաղթելու Դևիսի գավաթի խաղարկությունում, իսկ Ռիոյի Օլիմպիական խաղերում միայն եզրափակիչում զիջեց Էնդի Մարեյին:
Լավագույն մարզիկի կոչման քվեարկությունում թենիսիստը գերազանցեց հռչակավոր Լեո Մեսսիին:
Արգենտինայի լավագույն մարզիկին ընտրում են երկրի մարզական լրագրողները: Դել Պոտրոն երկրորդ անգամ է դառնում Արգենտինայի լավագույն մարզիկ: Առաջին անգամ թենիսիստը նման պատվի արժանացել է 2009 թվականին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



