Օռլանդո Բլումը եւ Քեթի Փերրին մանկական հիվանդանոց են այցելել ամանորյա հագուստով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանացի դերասան Օռլանդո Բլումը եւ ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցներից մեկն են այցելել Սանտա Կլաուսի եւ նրա ուղեկցուհու կերպարով: Այդ մասին դեկտեմբերի 21-ին հայտնել են Facebook-ում ամերիկյան հոսպիտալի Էջում:
«Երեխաներին այցելել են Սանտան եւ նրա կինը, որոնք շատ նման Էին Քեթի Փերրիին եւ Օռլանդո Բլումին»,- ասված Է գրառման մեջ: Արտիստները ելույթ են ունեցել եւ լուսանկարվել են երեխաների հետ:
Օռլանդո Բլումը հռչակ Է ձեռք բերել «Մատանիների տիրակալը» եռերգությունում Էլֆ Լեգոլասի եւ «Կարիբյան ծովի ավազակները» ֆիլմերի շարքում ծովահեն Ուիլյամ Թյոռների դերերի շնորհիվ:
2009 թվականին նա դարձել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) բարի կամքի դեսպանը:
2013 թվականին Քեթի Փերրին նույնպես դարձել Է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Երգչուհու դիսկոգրաֆիան ներառում Է չորս ստուդիական ալբոմ: Դրանցից վերջինը՝ Prism-ը, թողարկվել Է 2013 թվականին:



