Պահանջել է սուրճ պատրաստել եւ մերժում ստանալով՝ բռնաբարել է. մեղադրական եզրակացություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրագածոտնի մարզի բնակիչ Արսենը մեղադրվում է բռնաբարություն եւ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության` Արսենն անցած տարվա դեկտեմբերին մտել է մարզի գյուղերից մեկի տնակ եւ տանտիրոջ կնոջից պահանջել է սուրճ եփել: Ստանալով մերժում` Արսենը դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան եւ բռնություն գործադրելով սեռական հարաբերություն ունեցել նրա հետ եւ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ:
Արսենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 34-139-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Արսենը գրավով ազատ է արձակվել:
Գործը քննվում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



