Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռը, չկարողանալով վայրէջք կատարել «Զվարթնոցում», վերադարձել է Վիեննա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան-Վիեննայի դեկտեմբերի 21-ին` ժամը 4.35-ին նախատեսված չվերթի դիմաց «Զվարթնոց» օդանավակայանի կայքում նշված է` չեղարկված:
Հնարավոր է` ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել մառախուղի ու սահմանափակ տեսանելիության պատճառով: Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանից:
Ինքնաթիռը վերադարձել է Վիեննա։
Նշենք, որ այսօր մոսկովյան օդանավակայաններում եղանակային պայմանների պատճառով մոտ 30 չվերթ է չեղարկվել, ևս 25 չվերթ հետաձգվել է: «Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 16 և հետաձգվել 8 չվերթ: «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղարկվել է 12 և հետաձգվել 17 չվերթ: «Վնուկովո» օդանավակայանի չվացուցակի փոփոխությունների վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



