Գյումրիում քաղաքացին մի քանի ժամ ձյան մեջ ընկած է մնացել. ցրտահարվել են ձեռքերն ու ոտքերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրիում Շիրակի մարզի բնակիչ Վաղինակ Սարգսյանը երեկ ժամը 17:00-ից մինչև ուշ գիշեր մնացել է ձյան մեջ ընկած, ինչի հետևանքով ցրտահարվել է: Շտապօգնության մեքենայով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված Վաղինակ Սարգսյանի մոտ, մասնավորապես, ախտորոշվել է վերին ու ստորին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի վնասվածքներ:
Այս մասին Tert.am -ին հայտնեց Գյումրու ԲԿ-ի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը:
Ըստ վերջինիս, Վաղինակ Սարգսյանի առողջական վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության, նա ապաքինվում է, սակայն կա անդամահատման վտանգ, քանի որ կա նաև գանգրենայի առաջացման վտանգ:
«Եթե նկատվի ոտքի մատներ սևացում, ապա հնարավոր է, որ բժիշկները նման որոշում կայացնեն, բայց դեռ նման բան հաստատված չէ » ,-ասաց Նարեկ Կիրակոսյանը:
Քաղաքացուն պատահաբար հայտնաբերել են հարևանները:
Կա վարկած, որ քաղաքացին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, սայթաքել է, ընկել է, և տանը նրան օգնություն ցույց տվող մարդի մարդ չի եղել:
Անուշ Դաշտենց



