Պետդուման դատապարտեց Թուրքիայում ՌԴ-ի դեսպանի սպանությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊետդուման դեկտեմբերի 21-ին հայտարարություն Է ընդունել Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կապակցությամբ, որում դատապարտել Է այդ հանցագործությունը եւ հորդորել հակաահաբեկչական լայն համագործակցություն հաստատել եւ ուժեղացնել արտասահմանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Պատգամավորները նշել են, որ «պետության դիվանագիտական ներկայացուցչի սպանությունը ծանրագույն հանցագործություն Է, որը կոպտորեն խախտում Է միջազգային իրավունքի նորմերը»: «Այդ հրեշավոր սադրանքի մեղավորները, ինչպես կատարողները, այնպես Էլ նրանք, ովքեր ուղղորդել Էին ահաբեկչի ձեռքը՝ բորբոքելով ռուսատյացության, ազգամիջյան, միջկրոնական եւ միջդավանական թշնամանքի, ծայրահեղականության ու ֆանատիզմի զգացումներ, պետք Է արժանի պատիժ կրեն»,- ընդգծվում Է Պետդումայի հայտարարության մեջ:



