Արաբական երկրները եւ ԵՄ-ն պատրաստ են անցումային շրջանում մասնակցել Սիրիայի վերականգնմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրաբական երկրները եւ Եվրամիությունը պայմանավորվել են մասնակցել Սիրիայի վերականգնմանը այն բանից հետո, երբ այդ երկրում կհաստատվի անցումային քաղաքական շրջան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի եւ Արաբական պետությունների լիգայի արտաքին գործերի նախարարների ամփոփիչ հայտարարության մեջ: ԵՄ-ի եւ ԱՊԼ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների չորրորդ համատեղ նիստը դեկտեմբերի 20-ին տեղի Է ունեցել Կահիրեում:
«Նախարարները հավաստեցին Սիրիայի վերականգնմանն աջակցելու իրենց պարտավորությունները այդ երկրում համընդգրկուն քաղաքական անցումային շրջանի հասնելուց անմիջապես հետո»,-նշվում Է հանդիպման հանրագումարային հայտարարության տեքստում:
ԱՊԼ-ԵՄ նախարարական նիստի օրակարգում Էին երկու կողմերի համար հրատապ թեմաներ, մասնավորապես ահաբեկչության, անօրինական միգրացիայի, անդրսահմանային հանցավորության դեմ պայքարը: Նաեւ նախարարները քննարկել են Սիրիայի, Լիբիայի, Եմենի եւ Իրաքի ճգնաժամերը:
Սա նման արդեն չորրորդ հանդիպումն Է: Անցած տարի գերատեսչությունների ղեկավարները հավաքվել Էին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



