Ռոնալդինյոն կհեռանա մեքսիկական ակումբից
ՍՊՈՐՏ«Կերետարո»-ի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն առաջիկայում կլքի մեքսիկական թիմը: Այս մասին Goal.com-ին հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Վիկտոր Վուչետիչը.
«Ռոնալդինյոյի հեռանալը տարբեր գործոններով է պայմանավորված: Մեքսիկական ֆուտբոլին անհրաժեշտ են այնպիսի խաղացողներ, ովքեր կարիերայի բարձունքում են»,- նշել է մասնագետը:
Հավելենք, որ մեքսիկական ակումբի կազմում 25 խաղերում Ռոնալդինյոն 8 գոլ է խփել: Ֆուտբոլիստի ծառայություններով մի քանի ակումբներ են հետաքրքրված:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



