Բեռլինում ահաբեկչության իրականացնելու կասկածանքով ձերբակալվածին ազատ են արձակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ23-ամյա փախստականը, որին ավելի վաղ ձերբակալել էին Բեռլինում սուբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության իրականացման կասկածանքով, ազատ է արձակվել։ Գերմանիայի դաշնային դատախազությունը երիտասարդ պակիստանցուն կալանավորելու համար օրդեր չի պահանջել, հայտնում է DW–ն։
«Հետաքննության առկա արդյունքները հիմք չեն տալիս կասկածյալին մեղադրել հանցագործության կատարման մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դատախազությունը պարզաբանել է, որ հանցագործության կատարման պահին երիտասարդի ներկայությունը բեռնատարում ապացուցված չէ ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառում բեռնատարը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, ինչի հետեւանքով զոհվել էին 12, վիրավորվել 50 մարդ։ Իշխանությունները տեղի ունեցածը որակել են ահաբեկչություն։ Միջադեպից հետո ոստիկանությունը ձերբակալել էր պակիստանցուն, սակայն չի կարողացել ապացուցել նրա մասնակցությունը հանցագործությանը։



