Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դեռևս կան թերություններ, որոնցից հակառակորդը կարող է օգտվել. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2016 թ.–ի ապրիլյան պատերազմը բավականին ցավալի ու անդառնալի հետևանքների պատճառ հանդիսանալուց բացի օգնեց բացահայտել նաև երկրի պաշտպանական համակարգում առկա շատ ու շատ թերություններ: Դրանց մասին երկար տարիներ լռել են թե՛ ժամկետային զինծառայողները և թե՛ ոլորտի միջին ու բարձր օղակների պատասխանատուները: Ու եթե բանակում առկա թերությունների ու բացթողումների մասին չխոսելը առաջինների դեպքում ինչ–որ տեղ հասկանալի է, ապա կառույցի ղեկավարների լռությունը կամ բացթողմուների մասին նրանց անտեղյակությունը կարելի է հանցավոր անտարբերություն համարել: Իսկ ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ Հայոց բանակում առկա «հիվանդությունները» երկար տարիներ կուտակվելով ու չբուժվելով, հասցրել են համակարգի ներսում բավականին խորը խոցեր առաջացնել, ինչի պատճառով էլ մի ողջ երկրի ու ժողովրդի անվտանգության հարցը կարող էր հարցականի տակ դրվել: 
Ապրիլյան դեպքերից հետո անցել է արդեն ութ ամիս, որը բավականին երկար ժամանակ է անցյալից դասեր քաղելու և ի հայտ եկած թերությունները վերացնելու համար: Այսօր արդյոք կարելի՞ է հանգիստ շունչ քաշել և համարել, որ բանակում առկա բոլոր թերությունները մնացել են հետևում, թե՞ դրանք դեռևս շարունակում են սպառնալիք մնալ թե՛ երկրի և թե՛ հասարակության համար: Հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր–հրամանատար Վովա Վարդանովը այս հարցի մասին «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իր դիտարկմամբ նախկին թերություններն արդեն վերացվել են, սակայն դեռ չի կարելի ասել, որ ամեն ինչ հրաշալի է: 

«Բայց, այստեղ մի բայց կա: Պատերազմն այնպիսի երևույթ է, որը մշտապես էլ զարգանալու միտում ունի: Եվ պետք չէ մտածել, որ հակառակորդն այն աստիճանի հիմար է, որ հարձակման նախապատրաստվելու դեպքում կարող է նախորդ սցենարը կրկնել: Մենք փակեցինք այն բաց «պատուհանները», որոնք թուրքը բացեց: Եվ այդ «պատուհաններից» նրանք այլևս չեն կարող մտնել, բայց ո՞վ գիտի, գուցե այլ «դռներ» կան, որոնք դեռ պետք է փակել»,– ասաց Վ. Վարդանովը:

Ճշտող հարցին, թե իրականում շատ են բանակում առկա բաց «դռները», փորձառու հետախույզն ասաց, որ դրանք թերություններ են, որոնցից հակառակորդը կարող է օգտվել: 

«Այսօրվա խնդիրն այն է, որ կարողանանք բոլոր «դռները» փակ ու անվտանգ պահել: Եվ չի կարելի երբեք հանգիստ շունչ քաշել ու ասել բանակում այլևս խնդիրներ չկան: Ես համոզված եմ, որ թե՛ ես, թե՛ իմ ողջ ազգը պատրաստվում է երկար ապրել, ուստի մեզ հանգիստ ապրել պարզապես չի կարելի»,– ասում է Վ. Վարդանովը:

Նա նաև համակարծիք չէ, որ ապրիլյան դեպքերը ձևակերպվում են որպես ապրիլյան պատերազմ: Հետախույզի կարծիքով՝ պատերազմը շարունակվում է արդեն 27 տարի, իսկ ապրիլյան դեպքերն այդ երկարատև պատերազմի ակտիվ փուլերից մեկն էր միայն: Խոսելով պաշտպանական համակարգերին վերաբերող հարցերը քաղաքականացնելու մասին, Վ. Վարդանովն ասաց, որ առհասարակ պետք չէ ընդհանուր գնահատականներ հնչեցնել համակարգում առկա թերությունների մասին, և այն օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Դրա փոխարեն հասարակությունը պետք է կարողանա բացահայտել և դատի տալ այն անհատներին, որոնց պատճառով տուժում է պաշտպանական ողջ համակարգը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան Որսորդը պատահաբար կրակել և սպանել է իր ազգականինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ. ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել. Փաշինյան Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա ՌԴ-ի հետ մաքսիմալ բարեկամական ենք, բայց հարցերը պետք է լուծել․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ էդպիսի խնդիր կա, քանդելու ենք, մարդիկ էն գլխից թող մտածեն հետագա գործունեության մասին․ Փաշինյանը՝ ապամոնտաժումների մասին Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»44-ամյա տղամարդը իր դստերը պարբերաբար ծեծել ու սեռական բռնության է ենթարկել․ ՆԳՆՋենիֆեր Լոպեսի համերգի 500 միլիոն դրամի պարտքը չի վերադարձվել ԿԳՄՍՆ-ին․ նոր պայմանագիր է կնքվել Սահմանային վերահսկողությունը կփոխվի․ Հայաստանը միանում է միջազգային համակարգինԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Գազ չի լինի մինչև հոկտեմբերի 16-ի 22:00-ն