Հեռուստառադիոծրագրերից և հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը նվազել է 8.8 տոկոսով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը կազմել է 12 մլրդ 444.5 մլն դրամ: Վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը նվազել է 8.8 տոկոսով:
Այդ թվում 5.6 տոկոսով նվազել է նաև ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ծավալները` կազմելով 208.6 մլն դրամ: 11.5 տոկոսով նվազել է հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ծավալները: 2016 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 558.2 մլն դրամ:
Հեռահաղորդակցության ծավալները այս տարվա առաջին տաս ամսում կազմել են 11 մլրդ 677.7 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 8.7 տոկոս:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



