ԵՄ-ի խորհուրդը հաստատեց այցագրային ազատականացումը Վրաստանի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ-ի խորհուրդը հաստատել Է այցագրային ազատականացումը Վրաստանի համար: Այդ մասին ասված Է խորհրդի հայտարարության մեջ, որը դեկտեմբերի 20-ին տարածվել Է Բելգիայի մայրաքաղաքում:
«2016 թվականի դեկտեմբերի 20-ին ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Խորհրդի անունից հաստատեցին Վրաստանի համար այցագրային ազատականացման վերաբերյալ Եվրախորհրդարանի հետ համաձայնագիրը»,-նշվում Է փաստաթղթում:
Հաջորդ եւ վերջին քայլը պետք Է դառնա Եվրախորհրդարանի եւ ԵՄ-ի խորհրդի կողմից այդ որոշմանը հավանություն տալը: «Ինստիտուտները ելնում են այն բանից, որ Վրաստանի համար այցագրային ազատականացման համաձայնագրի ուժի մեջ մտնելը պետք Է տեղի ունենա երրորդ երկրների համար անայցագիր ռեժիմի կասեցման մեխանիզմի մասին նոր օրենքի ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ»,-ընդգծվում Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



