Ցյուրիխում իսլամական կենտրոնի այցելուների վրա կրակողին մեռած են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՑյուրիխի իսլամական կենտրոնում այցելուների վրա հարձակման մեջ կասկածվող մարդուն մեռած են գտել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Le Matin-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների հայտարարությունը:
Նրա մարմինն՝ առանց կյանքի նշանների, հայտնաբերվել Է հարձակման վայրից ոչ հեռու: Չարագործի որոնումները դադարեցված են:
Դեկտեմբերի 19-ին անհայտ անձը ներթափանցել Էր աղոթարանի շենք եւ կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա: Գրոհի հետեւանքով վիրավորվել Էր երեք մարդ, նրանցից երկուսը՝ ծանր: Հարձակվողը փախել Էր:
Ոստիկանությունն իրականացրել Է նրա որոնումների լայնածավալ գործողություն, որի արդյունքում հայտնաբերվել Է անհայտ տղամարդու դին: Սակայն իրավապահ մարմիններում չեն կարողացել միանգամից նույնականացնել հայտնաբերված մարմինը եւ հրաժարվել են հաստատել այն ենթադրությունը, թե այն պատկանում Է իսլամական կենտրոնի վրա հարձակվողին:



