Սերգեյ Ավետիսյանը հայկական ավիափոխադրող ունենալն անհրաժեշտություն է համարում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲաց երկնքի քաղաքականության շրջանակում հայկական ավիափոխադրող ունենալն անհրաժեշտություն է: Այս մասին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական տարածքում տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետՍերգեյ Ավետիսյանը:
Նրա խոսքով` հայկական ավիափոխադրողը պիտի լինի կայուն, անվտանգ, որպեսզի կարողանա դիմանալ մրցակցությանը: «Հայաստանի ավիացիոն շուկան բաց է բոլոր ավիատնտեսավարողների համար: Մենք ստեղծում ենք պարզ, թափանցիկ համակարգեր, որտեղ պոտենցիալ ներդրողը իրեն զգում է հարմար, վստահ եւ ապահով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա: Անդրադառնալով վերջերս հայկական ավիաշուկա մտած «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությանը՝ Քաղավիացիայի վարչության պետը նկատեց, որ ավիաընկեր ությունն արդեն երկրորդ չվերթն իրականացրել եւ՝ 100 տոկոս բեռնվածությամբ: «Արդեն իսկ 10 հազար տոմս էլ մինչև փետրվար չվերթների համար է վաճառվել: Մենք հուսով ենք, որ առաջիկայում նման ավիափոխադրողներ եւս կունենանք Գյումրու «Շիրակ» օդանավակայանում, ինչը կնպաստի երկարատեւ դադարից հետո օդանավակայանի աշխուժացմանը»,-հավելեց նա:



