Ստեղծվել Է տեսանելի Տիեզերքի խոշորագույն քարտեզը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱստղագետների միջազգային կոլեկտիվը ներկայացրել Է Տիեզերքի ամենախոշոր քատեզը՝ աշխարհի դիտվող մասի մասշտաբային թվային տեսածիրը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Դարեմի համալսարանը (Մեծ Բրիտանիա):
Գիտնականների հավաքած տեղեկատվությունը ներառում Է ավելի քան երկու պետաբայթ տվյալներ ճառագայթման ավելի քան երեք միլիարդ առանձին աղբյուրների մասին, որոնք ներառում են, մասնավորապես, աստղեր եւ գալակտիկաներ: Տեղեկատվության այս ծավալը մոտավորապես հարյուր անգամ ավելի Է, քան Վիկիպեդիայի բովանակած տվյալների ծավալը:
Pan-STARRS1-ի նյութերն ստացվել են Pan-STARRS (Panoramic Survey Telescope And Rapid Response System) ավտոմատ համակարգի միջոցով, որը գտնվում Է Հավայիում եւ ներկայում բաղկացած Է երկու աստղադիտակներից: Ստացված տվյալները բաց են օգտվելու համար:
2017 թվականին գիտնականները պլանավորում են թողարկել տեսանելի Տիեզերքի քարտեզի երկրորդ հրատարակությունը՝ Pan-STARRS2 տեսածիրը:



