Ռուսաստանցիները պետք Է լրջորեն մտածեն Թուրքիա ուղեւորության ռիսկերի մասին. ՌԴ ԱԳՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանցիները, որոնք պատրաստվում են հանգիստն անցկացնել Թուրքիայում, պետք Է լրջորեն խորհրդածեն իրենց պլանների շուրջ՝ հաշվի առնելով այդ երկրում տիրող իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիռոմոլոտո վը՝ մեկնաբանելով ռուսաստանցիների համար հնարավոր սպառնալիքները Անկարայում դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո:
«Կարծում եմ, որ յուրաքանչյուրը, ով ուղեւորվում Է Թուրքիա, պետք Է լրջորեն մտածի, նախքան դա անելը, որովհետեւ ահաբեկչական գործողություններ են տեղի ունենում գրեթե ամեն օր»,- ասել Է փոխնախարարը:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա հարձակումը տեղի Է ունեցել դեկտեմբերի 19-ին Անկարայում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ: Թուրքիայի ՆԳ նախարարությունը պարզել Է, որ ռուս դիվանագետի վրա կրակել Է 22-ամյա թուրք ոստիկան Մեւլյութ Մերթ Ալթընթաշը:
Նա Կառլովին սպանել Է ատրճանակից արձակված մի քանի կրակոցով՝ իր գործողությունները բացատրելով Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունից դժգոհությամբ: Գրոհի հետեւանքով տուժել Է եւս երկու մարդ: Հարձակվողը վնասազերծվել Է թուրքական հատուկ նշանակության ուժերի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



