Ռուս մասնագետները մեկնել են Թուրքիա՝ հետաքննելու դեսպանի սպանությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի հատուկ գերատեսչությունների, Հետաքննչական կոմիտեի եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներից բաղկացած օպերատիվ հետաքննչական խումբը մեկնել Է Թուրքիա՝ մասնակցելու Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ նախա գահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ընդամենը խմբի կազմում աշխատելու Է 18 մարդ»,-դեկտեմբերի 20-ին ասել Է նա լրագրողներին:
Պեսկովը հիշեցրել Է, որ ռուս եւ թուրք քննիչների համատեղ աշխատանքի շուրջ պայմանավորվածություն Էր ձեռք բերվել Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիֆ Էրդողանի միջեւ դեկտեմբերի 19-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա հարձակումը տեղի Է ունեցել դեկտեմբերի 19-ին Անկարայում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ:
Թուրքիայի ՆԳ նախարարությունը պարզել Է, որ ռուս դիվանագետի վրա կրակել Է 22-ամյա թուրք ոստիկան Մեւլյութ Մերթ Ալթընթաշը:
Նա Կառլովին սպանել Է ատրճանակից արձակված մի քանի կրակոցով՝ իր գործողությունները բացատրելով Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունից դժգոհությամբ: Գրոհի հետեւանքով տուժել Է եւս երկու մարդ: Հարձակվողը վնասազերծվել Է թուրքական հատուկ նշանակության ուժերի կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



