ՕՐՎԱ ԿԱԴՐ. ոստիկանները նաև «խադավիկ» են
ԼԱՅՖShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Երևանում, Նոր Նորք վարչական շրջանում ոստիկանության Նոր Նորքի բաժնի պարեկապահակային ծառայության գումարտակի աշխատակիցները ծառայության ժամանակ «Երևան Սիթի»-ի մոտ նկատում են, որ մեծահասակ վարորդը շվարած կանգնել և չգիտեր՝ ինչ աներ իր ավտոմեքենայի հետ։
Պարզվում է՝ քաղաքացին հայտնաբերում է, որ ավտոմեքենայի անվադողը վնասված է, իսկ մոտակայքում ոչ մի ավտովերանորոգման արհեստանոց կամ, ինչպես ժողովուրդն է ասում, վուլկանիզացիա չկա։ Նոր Նորքի ոստիկանները առանց հապաղելու գործի են անցնում և կարճ ժամանակում փոխում քաղաքացու ավտոմեքենայի անվադողը։
Պարզվում է նաև, որ մեքենայատերը ավտոմեքենայի մեջ անգամ չի ունեցել անհրաժեշտ պարագաներ՝ վնասված անիվը փոխելու համար, այդ թվում՝ «կլյուչ»։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



