Քվեատուների կոլեգիան հաստատեց Թրամփի հաղթանակը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքները, որը ԱՄՆ-ում տեղի Է ունեցել դեկտեմբերի 19-ին, հաստատել են հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը երկրի նախագահական ընտրություններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, արդյունքները հրապարակել Է «Նյու Յորք թայմս» թերթը:
Նրա հաշվարկների համաձայն՝ Թրամփն ապահովել Է կոլեգիայի 304 անդամների, իսկ Քլինթոնը 227-ի աջակցությունը:
Հրատարակությունը նշում Է, որ ընդհանուր առմամբ ընտրություններում քվեարկած քաղաքացիների կամքին հակառակ Է քվեարկել յոթ հոգի: Նրանցից երկուսը՝ Տեխասի բնակիչներ, Թրամփի փոխարեն պաշտպանել են Ռոն Փոլին եւ Օհայոյի նահանգի նահանգապետ Ջոն Քեյսիկին:
Եվս հինգ քվեատուներ՝ չորսը՝ Վաշինգտոնի նահանգում եւ մեկը Հավայներում, հրաժարվել են պաշտպանել Քլինթոնին:
Թրամփն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա հաղթահարել Է 270 ձայնի սահմանագիծը, հրապարակել Է հայտարարություն, որում պատմական Է համարել իր տարած հաղթանակը:
«Այս օրը նշանավորվեց զգալի գերակշռությամբ ձեռք բերված հաղթանակով, որը պատմական մեծ նշանակություն ունի մեր երկրի դեմոկրատական համակարգի համար»,- նշել Է հանրապետականը: Նա խոստացել Է հնարավոր ամեն ինչ անել եւ դառնալ բոլոր ամերիկացնիների նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



