«Ժամանակ». Ջնդին ու ՀՀԿ-ն. Իշխող ուժը թեկնածուի հարցով դիմել է հանցագործ աշխարհում հայտնի անձին
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն որոշել է նախընտրական ցուցակում տեղ հատկացնել նաեւ ազգային փոքրամասնություններին՝ ցուցակում մեկ տեղ հատկացնելով ազգությամբ եզդի մեկ հոգու։
Մեզ հասած տեղեկություններով՝ այդ հարցով ՀՀԿ-ականները դիմել են հանցագործ աշխարհում հայտնի «Շամս» մարդասիրական ՀԿ պատվավոր նախագահ Ջնդի Ամարյանին, ՀՀԿ ցուցակի համար թեկնածու առաջարկելու խնդրանքով։
Նշենք, որ քրեական մի գործով Ջնդի Ամարյանը այս տարվա ապրիլի 2-ից կալանավորվել էր։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց, եւ այժմ իշխանություններն ակնկալում են վերջինիս աջակցությունը՝ արժանի ԱԺ պատգամավորի թեկնածուին, եւ եզդիների ձայները հօգուտ ՀՀԿ-ի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



