Ռեփեր Միշոյի երգը հնչում է եթովպական հարսանիքի ժամանակ
ՖՈՏՈ
style.news.am-ը գրում է.
Օրեր առաջ ամերիկահայ հայտնի լրագրող եւ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը՝ ռեփեր Միշոյի կինը, մեկնել էր Հավայան կղզիներ։ Գեղեցկուհին Հավայան արշիպելագի երկրորդ ամենախոշոր կղզի՝ Մաուի էր հասել մայրիկի՝ «Սիմփսոնները» մուլտֆիլմի հայ անիմատոր Ելենա Գեոդակյանի հետ։
Ճիշտ է, Սոնան վայելել է արեւի ջերմությունը՝ ձմեռը ամառ դարձնելով, սակայն նրան այստեղ է բերել ընկերների հարսանիքը։
Բայց նորապսակները որոշել են անակնկալ մատուցել Սոնային եւ հարսանյաց հանդեսին հրավիրված DJ-ին խնդրել են միացնել Միշոյի «Օդերով» երգը։
«Իմ լավագույն ընկերները այս երգով անակնկալ մատուցեցին մեզ իրենց կյանքի ամենակարեւոր օրը»,-հոլովակը մեկնաբանել է Սոնան՝ ավելացնելով «Միշո», «եթովպական հարսանիք», «Օդերով» հեշթեգերը։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի



