ԱՄՆ ՊՆ քարտուղարի տեղակալի օգնականը ժամանել է Ադրբեջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պաշտպանության նախարարության' Պենտագոնի քարտուղարի տեղակալի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի գործերով օգնական Էվելին Ֆարկասը ժամանել է Բաքու: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ին հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատանը' նշելով, որ այցի նպատակը երկու երկրների միջեւ համագործակցության քննարկումն է:
Ենթադրվում է, որ կարճաժամկետ այցի ժամանակ ամերիկացի պաշտոնյան հանդիպումներ կունենա Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձանց հետ, եւ կքննարկի երկկողմ հարաբերություններին, այդ թվում' անվտանգության ոլորտում համագործակցությունը եւ պաշտպանությանը վերաբերող հարցեր:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



