Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը 39 ճապոնական նոր հրշեջ մեքենա կստանա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) արդյունաբերության զարգացման և հանրային քաղաքականության վարչության գործադիր տնօրենի գլխավոր խորհրդական Հիրոյուկի Հայաշին ստորագրեցին «Հայաստանում հրշեջ-փրկարարական գույքի բարելավում» ծրագրի նախապատրաստական ուսումնասիրության (դաշտային երկրորդ ուսումնասիրություն) վերաբերյալ քննարկումների արձանագրությունը: Հիրոյուկի Հայաշիի ղեկավարած պատվիրակությունը դեկտեմբերի 6-20-ը գործուղվել էր Հայաստան` ծրագրի էսքիզային նախագծի մշակման աշխատանքներն իրականացնելու նպատակով: Այս օրերի ընթացքում պատվիրակության անդամները մի շարք հադիպումներ և քննարկումներ են անցկացրել ՀՀ Կառավարության համապատասխան պաշտոնյաների հետ: 

«Հրշեջ սարքավորուﬓերի բարելավում» դրամաշնորհային ծրագրի հիﬓական նպատակն է արդիականացնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ-փրկարարական ստորաբաժանուﬓերի գույքը և ավտոﬔքենաները, ինչը կնպաստի նշված մարզերի տնտեսական և սոցիալական զարգացմանը: 

Դրամաշնորհային ծրագրի համաձայն` Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է Հայաստանին տրամադրել 36 միավոր հրշեջ մեքենա, 3 միավոր սանդուղքավոր մեքենա, շարժական արհեստանոցներ և պահեստամասեր, որոնք համալրելու են վերոնշյալ մարզերի տեխնիկական բազան:

ՓԾ տնօրեն Մ. Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, հույս հայտնեց, որ Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև փոխգործակցությունը շարունակաբար ավելի կամրապնդվի, իսկ վերոնշյալ ծրագրի արդյունավետությունը կլինի շատ բարձր: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հ. Հայաշին ցավ հայտնեց հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրում ունեցած Ա. Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ և հավելեց, թե ինչ մեծ կարևորություն էր տալիս Ա. Երիցյանը JICA-ի հետ համագործակցությանը, մասնավորապես՝ Հայաստանում հրշեջ-փրկարարական գույքի բարելավման ծրագրին:

- JICA-ն նույնպես կներդնի իր ողջ կարողությունները երջանկահիշատակ նախարար Ա. Երիցյանի նվիրական երազանքներն ու ցանկություներն ի կատար ածելու համար, - եզրափակեց Հ. Հայաշին:

Հիշեցնենք, որ 2010 թ. «Երևան քաղաքի հրշեջ գույքի բարելավում» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ԱԻ նախարարությանը նվիրաբերվել է 28 նոր հրշեջ-փրկարարական մեքենա:

2010-2012 թթ. «Հայաստանում սեյսմիկ ռիսկի գնահատում և կառավարման պլանավորում» համատեղ ծրագրի շրջանակներում ճապոնացիների աջակցությամբ` 

• գնահատվել է Երևանի սեյսմիկ վտանգը և մշակվել մայրաքաղաքում հնարավոր ուժեղ երկրաշարժի սցենարը,

• վերլուծվել է Երևանի շենք-շինությունների խոցելիությունը,

• պատրաստվել է սեյսմիկ աղետի կառավարման պլան,

• ներդրվել է Երևանում սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր համակարգ` հիմնված 5 ժամանակակից թվային սեյսմոգրաֆների վրա, որոնց տվյալները գրանցվում են ՃԿԱԿ-ում։

2014 թվականից ԱԻ նախարարությունը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) իրականացնում են «Հայաստանում սողանքային աղետի կառավարում» եռամյա ծրագիրը:

Հայ-ճապոնական փոխգործակցության շնորհիվ ՀՀ ԱԻՆ բազմաթիվ աշխատակիցներ վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով գործուղվել են Ճապոնիա: 

 

Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան Մահացել է Հասմիկ ՄուրադյանըՀայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 21-ամյա վարորդը մահացել էԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհՄայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներԻրաքը նշել է Հորմուզի նեղուցում ճգնաժամի ավարտից հետո նավթի արդյունահանման և արտահանման վերականգնման ժամկետըՈ՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավորՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետըՈրո՞նք են երիկամներում քարերի հիմնական նշաններըՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայրԳիտնականները փրկարարական գործողության ավարտից հետո կորցրել են կապը Թիմի անունով սապատավոր կետի հետՁերբակալվել է մի տղամարդ, ով առնետի թույն էր լցրել մանկական սննդի մեջԼիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 659-իՋերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՏուապսեում ծովը մաքրում են նավթից՝ հերթական հրդեհի ծխի ֆոնինՎագիֆ Խաչատրյանի նոր լուսանկարը. ինչպիսի՞ տեսք ունի հայրենիք վերադարձած արցախցինԱհազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 37-րդ փողոցում տուն է այրվումՓրկարարները Երևանում վիրավnր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածիցԵրկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՊաշտոնական․ Շիրակի գլխավոր մարզիչը հրաժարական է տվելԳերմանիայի կանցլերը չի ժամանի Հայաստան․ DPAՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանԱյս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Անհետ կորած երեխային հայրը գտել է պահարանի հետևիցՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԱյս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԲաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում