Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տնտեսական աճի անդրադարձը սոցիալական վիճակի վրա

ԲԼՈԳ

Զանազան կանխատեսումներին հակառակ, այս տարվա առաջին կեսին Հայաստանում արձանագրվեց 4 տոկոս տնտեսական աճ, համենայն դեպս, այս մասին տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայությունը:

Նկատի ունենալով այն մարտահրավերնեը, որ գալիս էին եւ հիմա էլ առկա են արտերկրից, այս ցուցանիշը սպասվածից ավելի դրական կարելի է բնութագրել:

Բավական են միայն մեր հիմնական տնտեսական գործընկերոջ` Ռուսաստանի տնտեսական դժվարությունները, պայմանավորված այդ երկրի նկատմամբ ԱՄՆ եւ ԵՄ պատժամիջոցներով եւ նավթի գների անկմամբ, պատկերացնելու համար, թե ինչպես է դա անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա:

Մասնավորապես ռուբլու արժեզրկումը զգալիորեն նվազեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան դրամական փոխանցումների ծավալները, որոնք ընդհանուր փոխանցումների մոտ 85 տոկոսն են կազմում: Այսպես, 2014-ի դեկտեմբերին այդ ծավալները կրճատվեցին՝ կազմելով նախորդ տարվա դելտեմբերի 68 տոկոսը, իսկ 2015-ի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի 54 տոկոսը:

Ճիշտ է, փոխանցումների ներհոսքը սկսում է վերականգնվել` 2015 թվականի հունիսին կազմելով շուրջ 128 մլն դոլար, որը 2014-ի հունիսի 78 տոկոսի չափով է, այդուհանդերձ, 2015 թվականի առաջին կեսին Հայաստան մտնող գումարային փոխանցումները նվազել են մոտ 235 մլն դոլարով: Այսինքն, այդքան գումար պակաս է մուտք գործել մեր երկիր, այն դեպքում, երբ սա բնակչության ավելի լայն շերտերի միջեւ բաշխվող գումար էր:

Հետեւաբար, հակառակ տնտեսական աճի ցուցանիշներին, բնակչության մի հատվածի բարեկեցության մակարդակն այս ցուցանիշի պատճառով փոքր-ինչ նվազել է: Սակայն 4 տոկոս տնտեսական աճի մեջ էական դեր է խաղացել գյուղատնտեսության 14,8 տոկոս աճը, ինչը որոշակիորեն մեղմել է նվազած մասնավոր փոխանցումների բացասական հետեւանքները, քանի որ բնակչության մեծ ընդգրկում ունեցող ճյուղ է:

Տնտեսական աճին մեծ նպաստ բերող մյուս հիմնական ճյուղը արդյունաբերությունն է, մասնավորապես հանքարդյունաբերությունը: Հիմնական աճը գրանցվել է պղնձի խտանյութի արտահանման ծավալների ավելացման շնորհիվ, բայց, հաշվի առնելով համաշխարհային շուկայում պղնձի գների անկումը, հնարավոր է, որ հանքարդյունաբերական ընկերությունները ֆինանսական դժվարություններ ունենան:

Ամեն դեպքում, այս ճյուղն ապահովում է հազարավոր աշխատատեղեր եւ կարեւոր նշանակություն ունի ինչպես մեր տնտեսության համար ընդհանրապես, այնպես էլ ոլորտում ներգրավված մարդկանց սոցիալական վիճակի համար մասնավորապես:

Ծառայությունների ոլորտը նույնպես նպաստել է տնտեսական աճին, մասնավորապես մշակույթի, զվարճությունների և հանգստի, ինչպես նաեւ ֆինանսական և ապահովագրական գործունեության մեջ: Այս ամենով հանդերձ, Ռուսաստանում տնտեսական անկումը հանգեցրեց նաև Հայաստանից դեպի այդ երկիր արտահանվող ապրանքների պահանջարկի կրճատմանը և շուկայում գնագոյացման անորոշությանը:

Առաջին եռամսյակում դեպի Ռուսաստան արտահանումը նվազեց շուրջ 61 տոկոսով՝ արդյունքում զբաղեցնելով ՀՀ արտահանման ընդամենը 10 տոկոսը՝ 6 ամսվա արդյունքով: Այս իրավիճակի բացասական ազդեցությունը հաջողվեց մեղմել արտահանման դիվերսիֆիկացման շնորհիվ: Հայկական արտադրողներին հաջողվեց ավելացնել արտահանումը դեպի մի քանի այլ երկիր (Չինաստան, Իրաք, Շվեյցարիա եւ այլն), ինչի շնորհիվ կես տարվա արտահանման ծավալները պահպանեցին նախորդ տարվա ցուցանիշը: Այսպիսով, տնտեսական աճի արձանագրված ցուցանիշը, ամեն դեպքում, չի կարող դրական ազդեցություն չունենալ: Որքանով դա շոշափելի կլինի, այլ հարց է:

Այստեղ կա նաեւ սուբյեկտիվ գործոն: Չմոռանանք, որ երկնիշ տնտեսական աճի տարիներին էլ շատերը ասում էին, որ դա չի արտացոլվում բնակչության սոցիալական վիճակի վրա: Այսինքն, դրական զարգացումը սովորական է դառնում եւ արագ մոռացվում, իսկ ակնկալիքները եւ դրանցից բխող դժգոհություները երկար են պահպանվում:

Անդրանիկ Բարսեղյան

Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարումՀայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱյգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվելԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Ողբերգական դեպք՝ Երևանում, բեռնատարը վրաերթի է ենթարկել մի տղամարդու և բախվել խոտանված մեքենայիԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Թուրքիան և Պակիստանը համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում զորքերի տեղակայման շուրջ՝ ի պատասխան հութիների հարձակումների ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի 3 ֆինանսական սովորություն, որոնք կօգնեն ուսանողներին Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Սևանա լճում սիգի որսի թույլատրելի չափաքանակը կարող է ավելանալ 720 տոննայովԳիշերվա հարձակումների հետևանքով Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանում զոհվել է 20-ամյա տղամարդ Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Ռուսական կողմը նմուշառում է իրականացնում կոնյակից․ վարորդները շուրջ մեկ ամիս է՝ Լարսում են Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ Կարապետյան